|
Փոխարժեքներ
26 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Թուրքիայի խորհրդարանական ընդդիմության մաս կազմող քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ-HDP) Շիշլի շրջանի կառույցը կազմակերպել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի հիշատակման միջոցառում. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Նստացույցն ընթացել է «Առանց առերեսման ցեղասպանությունները չեն վերջանա» խորագրի ներքո: Մասնակցիները ձեռքներին պահել են 1915-ին սպանված հայ մտավորականների լուսանկարները: Տեղի է ունեցել մոմավառություն և կարմիր մեխակներով ոգեկոչվել է Ցեղասպանության զոհերի հիշատակը:
HDP-ի ներկայացուցիչ Մահմութ Չավլըն կուսակցության անունից հայտարարություն է ընթերցել:
«Հայերին տեղահանություն անվան տակ տարել են սպանդի: Ցեղասպանությունը չի վերջացել: Հրանտ Դինքի, Սևակ Շահինի, Մարիցա Քյուչուքի սպանությունները ցեղասպանության շարունակությունն են»,- ըստ Demokrathaber լրատվակայքի՝ ասել է Մահմութ Չավլըն:
Աղբյուրը նշում է, որ միջոցառմանը բազմաթիվ հայեր են մասնակցել: