|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Փարիզի Աստվածամոր տաճարում ապրիլի 21-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն` Ֆրանսիայի Հայ կաթողիկե եկեղեցու հոգեւոր հովիվ Հովհաննես եպիսկոպոս Թեյրուզյանի առաջնորդությամբ. հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Պատարագին նախորդող ոգեկոչման աղոթքներով հանդես են եկել Փարիզի Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Ժերոմ Բոն, Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը եւ Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ժոել Միքայելյանը:
Արարողությանը ներկա են եղել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, պատգամավորներ, քաղաքապետեր, ֆրանսահայ երեւելի անհատներ, Ֆրանսիայի քաղաքական, հասարակական, մշակութային եւ լրագրողական շրջանակների հարյուրավոր ներկայացուցիչներ: