|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.96 |
| EUR | ⚊ | € 434.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9961 |
| GBP | ⚊ | £ 501.42 |
| GEL | ⚊ | ₾ 137.67 |
Փարիզի մերձակա Լիլա քաղաքում, Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող պուրակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։
Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել և ծաղկեպսակներ զետեղել Բոբինիի փոխպրեֆեկտ, Սեն-Սեն-Դենիի պրեֆեկտուրայի գլխավոր քարտուղարի տեղակալ Վանեսա Սեդիկը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության անունից՝ խորհրդական Դավիթ Ասոյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Սումյա Բուրուահան, Ֆրանսիայի Սենատի անդամ Կորին Նարասիգեն, Սեն-Սեն-Դենի դեպարտամենտի խորհրդի փոխնախագահ Դանիել Գիրոն, Լիլայի քաղաքապետ Լիոնել Բենհարուսը, Իլ-դը-Ֆրանս շրջանի խորհրդական Ժոֆրի Կարվալինյոն և ֆրանսահայ համայնքային «ԱՆԻ» կազմակերպության նախագահ Ֆիլիպ Սալանշը։
Արարողությանը ծաղկեպսակ է զետեղվել նաև Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս ռեգիոնի նախագահ Վալերի Պեկրեսի անունից։
Արարողության ընթացքում կատարվել է ոգեկոչման աղոթք՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, հնչել են Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգերը: