|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Ադրբեջանի նախագահի` Հայաստանի հետ բանակցությունների հետ կապված հարցազրույցից 2 օր է անցել` իր հետ բանակցող Փաշինյանը չի արձագանքել:
Ստացվում է հետևյալ պատկերը: Ադրբեջանի պահանջով Հայաստանը պետք է նախ փոխանցի Տավուշի այն 4 գյուղերը, որոնք անկլավի կարգավիճակ չունեն` սահմանակից են Ադրբեջանին, իսկ հետո բանակցեն 4 անկլավների` Ադրբեջանին հանձնելու և դրանք Ադրբեջանի հետ ճանապարհով կապելու մասին` բնականաբար ՀՀ-ի հաշվին:
Ադրբեջանը չի խոսում Տավուշի այն տարածքների մասին, որոնք իրենք են օկուպացրել, Արծվաշենի մասին, ինչպես նաև` 2021-22 թթ.-ին ագրեսիայի ենթարկած ու բռնազավթած Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մի շարք հատվածների` դրանք համարելով պատերազմական ավար կամ «պատմական ադրբեջան»»:
Սա դեռ երևացող մասն է: