|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ո՞վ եւ ինչու...
Ա՜յ ժողովուրդ ջան, ո՞վ կբացատրի՝ ի՞նչ է կատարվում իշխանության ներսում...
Եթե Առողջապահության նախարարը ստում է, որ առկա է համավարակի տարածման դեպքերի աճ, ուրեմն նա ժամ առաջ պետք է ազատվի զբաղեցրած պաշտոնից: Եթե ճիշտ է ասում, ուրեմն ինչո՞վ է զբաղված կառավարությունը եւ ո՞վ է պատասխանատվություն կրելու կիրառված՝ փաստորեն ապարդյուն սահմանափակումների համար:
Էս ամենը քիչ էր, հիմա էլ շրջանառվում է Լավրովի հավաստիացումն ինչ-որ փաստաթղթի առկայության մասին լուրը, որին կարծես թե հիմնավոր հերքում չի տրվել...
Ո՞վ եւ ինչու է ստեղծում այս իրավիճակը...
Լավ, ի՞նչն է խանգարում իշխանություններին՝ ձերբազատվել անսխալականության կործանարար ինքնախաբեությունից ու կազմակերպել բոլոր կարող ուժերի համախմբումը...
Հիասթափություն, անգործություն, արտաքին խնդիրներում վտանգավոր անորոշություն, հուսալքություն, ընկճախտ, սով եւ հիվանդություն...
Ահա այն ամենը, ինչի մեջ թաղված է Հայաստանը...»։