Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին այսօր լրագրողները հարց տվեցին Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ: Պատգամավորն ասաց, որ մասնագիտական դատողություններ անել չի կարող, բայց կխոսի հարցի քաղաքական կողմի մասին:
«Պարոն Փաշինյանն առիթը բաց չի թողնում՝ ասելու, որ ժողովուրդն է պետության տերը: Իհարկե, դա ոչ թե Փաշինյանն է ասում, այլ մեկնաբանում է Հայաստանի Սահմանադրության երկրորդ հոդվածը: Միշտ էլ առանձին մեկնիչներ վարչապետի մտքերին տալիս են տարածական մեկնաբանություններ: Ասում են՝ եթե ժողովրդին է պատականում իշխանությունը, ուրեմն ամեն ինչ պետք է ժողովրդը որոշի: Եթե ամեն բան պետք է ժողովուրդը որոշի, էլ ինչի՞ համար է Ազգային ժողովը, էլ ինչի համար է կառավարություն ձևավորվում, ինչու են նախարարներ նշանակվում»,- նշեց նա:
Ըստ պատգամավորի՝ եթե անգամ ընդունենք Փաշինյանի տարբերակը, որ ժողովուրդը հրապարակից պետք է կառավարի երկիրը, ապա, ըստ այդ տրամաբանության, պետք է թողնել, որ ժողովուրդը որոշի Ամուլսարի ճակատագիրը, իսկ ժողովրդի որոշելու միակ քաղաքակիրթ ճանապարհը հանրաքվեն է:
Գևորգ Պետրոսյանն ընդգծեց՝ ԲՀԿ-ի այն պատգամավորները, որոնք քննարկումներ են ունեցել Ամուլսարի թեմայի շուրջ, դեմ են արտահայտվել՝ շեշտելով, որ Ամուլսարը հանք չպետք է դառնա: