| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ռուբեն Վարդանյանին զբաղեցրած պաշտոնից ազատելը դատապարտելի և չկշռադատված քայլ է: Այս մասին հայտարարություն է տարածել «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը:
Հայտարարությունում ասվում է. «Միասին» այլընտրանքային հասարարական-քաղաքական շարժումն իր խորն անհանգստությունն է հայտնում Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնած վերջին գործողությունների առիթով։ Ադրբեջանի իշխանությունների պահանջով Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանին զբաղեցրած պաշտոնից ազատելը դատապարտելի և չկշռադատված քայլ է, որը ադրբեջանական կողմից իրականացվող ցեղասպան և հարձակողական քաղաքականության ճնշմամբ հետագա կործանարար զիջումների գնալու և Արցախի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելու վտանգավոր նախադեպ է ստեղծում:
Իր պաշտոնավարման 112 ծանրագույն օրերի ընթացքում Ռուբեն Վարդանյանին ԱՀ կառավարության անդամների հետ հաջողվել էր ուղենշել Արցախի հիմնահարցի միջազգայնացման, շրջափակված տնտեսության զարգացման ինքնաբավ, արդյունավետ ուղիներ՝ հույս և հավատ արթնացնելով արցախահայության մեջ իրենց ուժերի հանդեպ:
Արցախի ցեղասպանական շրջափակման և Արցախի ժողովրդի գերության այս դժվարին ու պատասխանատու ժամանակահատվածում, երբ Հայաստանի իշխանությունները ոչ միայն գործուն քայլեր չեն իրականացնում Արցախին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցում, այլև սպասարկում են թշնամական երկրների օրակարգը, անընդունելի և կործանարար ենք համարում Արցախի ներքաղաքական կյանքում նման նահանջը, որը Ադրբեջանի միջազգային հանցագործ վարչակազմի ուղղակի բռնաճնշման արդյունք է:
Կոչ ենք անում Արցախի Հանրապետության իշխանության բոլոր ներկայացուցիչներին, հանրային պաշտոնյաներին և ծառայողներին, իրենց ողջ ուժերը, կարողություններն ու ջանքերը ազգի նվիրյալների հետ միասին կենտրոնացնել արցախահայության դիմադրողականության և Արցախի՝ որպես անկախ Ադրբեջանից սուբյեկտի հարատևման համար։