Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Այսօր դիմում եմ ներկայացրել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին` զբաղեցրած պաշտոնից ինձ ազատելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանը։
Նա տեղեկացրել է, որ մոտ ժամանակները տեղափոխվելու է այլ աշխատանքի։
Գրառմամբ Ս. Կատվալյանը շնորհակալություն է հայտնել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմին, Հրաչյա Սարգսյանին, Տիգրան Ավինյանին, Երևանի ավագանու անդամներին, Երևանի քաղաքապետի տեղակալներին ու քաղաքապետարանի վարչությունների պետերին, վարչական շրջանում գործող բոլոր դպրոցների, համատիրությունների և մանկապարտեզների ղեկավարներին։
Նա թվարկել է իր կատարած աշխատանքները այդ պաշտոնում:
Հիշեցնենք, որ նա վարչական շրջանի ղեկավար էր նշանակվել այս տարվա մարտին։