Փոխարժեքներ
06 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.36 |
EUR | ⚊ | € 416.1 |
RUB | ⚊ | ₽ 3.94 |
GBP | ⚊ | £ 499.15 |
GEL | ⚊ | ₾ 142.24 |
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երեկ հրաման էր ստորագրել Կարեն Գաբրիելյանին Լոռու մարզի դատախազի պաշտոնից Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին փոխադրելու մասին։
Այսօր Աննա Վարդապետյանը մեկ այլ հրաման է ստորագրել՝ Կարեն Գաբրիելյանին ազատելով երեկ իր նշանակած պաշտոնից․ «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Գաբրիելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ 2023 թվականի փետրվարի 1-ից»:
Նշենք, որ Կարեն Գաբրիելյանը զբաղեցրել է նաև Շիրակի մարզի դատախազի պաշտոնը։