Փոխարժեքներ
18 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Հայաստանում առաջիկա ամիսներին կմեկնարկի «Կառուցիր Հայաստան» նախագիծը:
Նախագծի նպատակն է մեր երկրում ստեղծել առաջին խելացի֊կանաչ համայնքները: Համայնքներիի հայեցակարգը հիմնված է հայրենի երկրի բնապահպանական անաղարտության եւ երջանիկ ու նորարար քաղաքացու առողջ ապրելակերպի վրա
Համայնքների գերխնդիրն է Հայաստանը դարձնել կայուն զարգացման միջազգային կենտրոններից մեկը, իսկ համայն հայությունը՝ հայաստանակենտրոն:
Այս առիթով պատրաստվել է նախագծի գաղափարախոսությունը ներկայացնող հարթակ՝
«Մեր հնարավոր ապագան» white paper-ը:
Գրքի խմբագիրն ու գործընկերները հանրությանը ներկայացնում են Համայնքների ստեղծման ուղեգիծը: Ցավոք, covid-19 համավարակի ծավալմամբ պայմանավորված, հետաձգվել է վերջինիս տպագիր տարբերակի հրատարակումը եւ մյուս հրապարակային միջոցառումները, սակայն 2020 թվականի ապրիլի 20-ից առցանց հասանելի են, թե վերոնշյալ գիրքը, թե համապատասխան կայքէջն ու սոցիալական հարթակները․ www.ourpossiblefuture.com:
Նախագծի հիմնադիրները բոլորին հրավիրում են առցանց ծանոթանալու «Մեր հնարավոր ապագան» white paper-ին եւ միանալու սոցիալական կայքերի համանուն էջերին: