կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-18 13:31
Աշխարհ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում մեկնարկում է Քրիստոսի հարությունը խորհրդանշող կրակի վառման արարողությունը

Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում մեկնարկում է Քրիստոսի հարությունը խորհրդանշող կրակի վառման արարողությունը: 

Ամեն տարի աշխարհի տարբեր երկրներից քրիստոնյաները, այդ թվում՝ հայերը, Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի վանքում ականատես են լինում Սրբագործ կրակի իջնելու հրաշքին։ Սակայն այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով ուխտավորներին թույլ չեն տա մուտք գործել տաճար:

Սրբագործ կրակը խորհրդանշում է Քրիստոսի հարության աստվածային լույսը: Ամեն տարի կրակը վառվում է Տիրոջ գերեզմանի վանքում՝ Սուրբ Զատկի նախօրեին: 

Քրիստոնյաները մոմեր են վառում Սրբագործ կրակից և կրակը բաժանում հարևաններին։ Հաշված վայրկյանների ընթացքում կրակը տարածվում է ամբողջ տաճարով, սփռվում դրա առջև գտնվող հրապարակում, ընթանում հարևան նրբանցքներով։

Համարվում է, որ եկեղեցին կառուցվել է այն նույն տեղում, որտեղ, Աստվածաշնչի համաձայն, դրվել է Հիսուս Քրիստոսի մարմինը, ապա հարություն առել: Եկեղեցում յուրաքանչյուր տարի կատարվում է հանդիսավոր արարողություն:

Երուսաղեմի սրբավայրերի պահպանությունը համատեղ իրականացնում են Հույն Ուղղափառ, Հայ Առաքելական և Կաթոլիկ եկեղեցիները:

Նշենք, որ Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Զատկի տոնը նշել է մեկ շաբաթ առաջ՝ ապրիլի 12-ին: