կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-16 12:15
Հասարակություն

Այսօր Քրիստոսի Հարության տոնն է

Այսօր Քրիստոսի Հարության տոնն է

Այսօր՝ ապրիլի 16-ին, Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է իր մեծագույն տոներից մեկը՝ Հիսուս Քրիստոսի «հրաշափառ» հարությունը։ Այն կոչվում է նաև Զատիկ, այսինքն՝ զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված:

Զատկական տոնակատարությունները սկսվել են արդեն նախընթաց երեկոյան՝ եկեղեցիներում մատուցված Ճրագալույցի պատարագից հետո։

Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա կմատուցվի  Ս. Պատարագ: Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» ավետիսով, որին ի պատասխան՝ հնչում է՝ «Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»:  

Զատկական սեղանին, ավանդույթի համաձայն, պետք է լինի ներկած ձու, ձուկ, տապակած կանաչի ու չամիչով փլավ։ Չամիչներն ասոցացվում են աշխարհում սփռված հավատացյալների հետ, ձուն համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ, իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը:

Ապրիլի 17-ը հանգուցյալների հիշատակության օրն է՝ Մեռելոցը:  Այդ օրը բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի հոգեհանգստյան կարգ, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմներին:

Սկզբնաղբյուր՝ Qahana.am: