կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-26 10:56
Քաղաքական

«Երուսաղեմի սրբազան հողը կարող է կամուրջ դառնալ»․ Արմեն​ Սարգսյանն ​այցելել​ է​ Սուրբ​ Հարության​ տաճար

«Երուսաղեմի սրբազան հողը կարող է կամուրջ դառնալ»․ Արմեն​ Սարգսյանն ​այցելել​ է​ Սուրբ​ Հարության​ տաճար

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Երուսաղեմի և քրիստոնեական աշխարհի ամենանվիրական և գլխավոր սրբավայրերից մեկը՝ Սուրբ Հարության տաճար, հայտնում են նախագահի աշխատակազմից։

Այն կառուցված է Քրիստոսի գերեզմանի, Գողգոթայի խաչելության տեղի, Խաչգյուտի քարայրի և մի շարք այլ սրբավայրերի վրա։ Քրիստոսի գերեզմանը գտնվում է Ս. Հարության տաճարի մեծ գմբեթի տակ: Տաճարը համատեղ տնօրինում են Հայ, Հույն և Կաթոլիկ եկեղեցիները:

Հայաստանի նախագահին և տիկնոջը դիմավորել են Երուսաղեմի Հայոց պատրիարքության լուսարարապետ Գերաշնորհ տեր Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանը, հայ հոգևոր դասի այլ ներկայացուցիչներ։

Նախագահ Սարգսյանը և տիկին Սարգսյանը շրջել են տաճարում, եղել սրբավայրերում, մոմ վառել, աղոթք հնչեցրել, զրուցել հոգևորականների հետ:

Հայ հոգևորականների հետ հանդիպմանը նախագահ Սարգսյանն ասել է, որ հայ ժողովուրդը հսկայական մշակութային, հոգևոր արժեքներ ունի այս հողում և կարիք կա այդ ամենը շատ ավելի լավ ցուցադրելու և Երուսաղեմի այցելուներին, և աշխարհին ընդհանրապես: Նախագահի խոսքով՝ այս սրբազան հողն ու վայրը կարող են կամուրջ դառնալ, որ այն մարդիկ, ովքեր այցելում են այստեղ, նաև Երուսաղեմի միջոցով ճանաչեն Հայաստանը, հայ հոգևոր ու մշակութային մեծ ժառանգությունն ու արժեքները: