կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-17 15:19
Տարածաշրջան

Կորոնավիրուսի տարածման պատճառով Թուրքիայի խորհրդարանը կփակվի 6 շաբաթով. GazeteDuvar

Կորոնավիրուսի տարածման պատճառով Թուրքիայի խորհրդարանը կփակվի 6 շաբաթով. GazeteDuvar

Թուրքիայի իշխանությունների՝ կորոնավիրուսի տարածման դեմ ձեռնարկվող քայլերի շրջանակներում Թուրքիայի Ազգային մեծ ժողովը 6 շաբաթով կդադարեցնի իր աշխատանքները. հայտնում է Gazeteduvar.com.tr կայքը։

Ակնկալվում է, որ աշխատանքները կդադարեցվեն այն ժամանակ, երբ պատգամավորներն ընդունեն աշխատանքից հեռացումը արգելող օրինագիծը, որը նաև կենթադրի գործատուների կողմից սեփական աշխատողներին հարկադիր արձակուրդի իրավունք։

Մինչ օրս հստակ չէ՝ արդյո՞ք խորհրդարանի նիստ տեղի կունենա ապրիլի 23-ին։ Այդ օրը Թուրքիայում նշվում է երեխաների, ինչպես նաև Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հիմնադրման օր, որը Թուրքիայում կարևորագույն պետական տոներից մեկն է։

Խորհրդարանն, ըստ ամենայնի, իր աշխատանքները կվերսկսի մայիսի վերջին նախատեսվող մուսուլմանական Ռամադան տոնից հետո։