Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վենետիկի պատրիարքարանը (Հռոմեական կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոսություն) հայտարարություն է տարածել բոլոր պատարագները չեղարկելու մասին, այդ թվում՝ առաջիկա «մոխրոտ չորեքշաբթին», որով սկսվում է մեծ պահքն՝ ըստ կաթոլիկ օրացույցի. գրում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ ANSA-ին հղումով. հայտնում է Yerkir.am-ը:
Կիրակնօրյա ծառայություններին վերաբերող որոշումն ընդունվել է կորոնավիրուսի տարածման և Վենետոյի իշխանությունների՝ ցանկացած հանրային գործունեություն դադարեցնելու կարգարդության կապակցությամբ: Նշվում է նաև, որ եկեղեցու ներկայացուցիչները խորհուրդ են տվել հավատացյալներին չմոռանալ աղոթքի մասին ու առաջնորդվել հոգևոր ծառայությամբ, որը հաղորդվում է լրատվամիջոցներով՝ ռադիոյով ու հեռուստատեսությամբ:
Ըստ իշխանությունների վերջին տվյալների՝ Իտալիայում 2019-nCov կորոնավիրուսով վարակված է ավելի քան 150 մարդ:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Չինաստանում ավելացել է 150-ով՝ հասնելով 2592-ի: Երկրում գրանցվել է վարակման ավելի քան 77.100 դեպք, որից ավելի քան 24․700 մարդ առողջացել է։:
Ըստ ԱՀԿ տվյալների՝ Չինաստանի սահմաններից դուրս այս պահին մոտ 1800 վարակակիր կա: