| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ ազգադավ Նիկոլի գլխավորությամբ կառավարությունում տեղի էր ունեցել ԱԽ արտահերթ նիստ, որի ընթացքում նա մասնավորապես անդրադարձել է Կուբաթլուի և Զանգելանի շրջանների կարգավիճակին... "Հաջորդ խնդիրը, որի շուրջ առաջիկայում մեզ պետք է որոշումներ կայացնել, կապված է Կուբաթլու և Զանգելան շրջանների իրավիճակի հետ:",-ասել էր սա ու ակնարկել, որ սահմանազատման ժամանակ կարող է տեղի ունենալ կամ առաջանալ որոշակի լարվածություն, քանի որ այդտեղով է անցում մեզ համար ռազմավարական նշանակության ճանապարհ...
Թուրքի դեմ ծնկած Նիկոլը միտումնավոր չի նշել, որ այդ ճանապարհը Գորիս-Կապան ճանապարհն է, որը նաև Հայասատնը կապում է Իրանի հետ... Այո՛, կապիտուլյացիայի ստորագրումից հետո ազգադավ տականքը, չնայած այն հանգամանքին, որ այդ հատվածում մեր բանակը պահպանել էր իր դիրքերը, պարտավորվել է դրանք դուրս բերել, որի արդյունքում Գորիս-Կապան ճանապարհը երկու տեղում անցնում է ադրբեջանցիների վերահսկողության տակ, իսկ շատ բնակավայրեր, այդ թվում նաև Կապան քաղաքը և Շուռնում գյուղը դառնում էր սահմանամերձ բնակավայրեր՝ այդ ամենից բխող բոլոր բացասական հետևանքներով...
Նիկոլը ԱԽ նիստին կիսատ-պռատ խոսելով և կոնկրետ անուններ չտալով, այնուամենայնիվ հասրացրեց հասարակությանը, որ կյանքի է կոչելու իր կողմից Իլհամի առաջ ստանձնած պարտավորությունները, որոնց հետևանքներն արդեն աղետալի են Հայաստանի համար...
Համոզված եմ, եթե պաշտոնական Բաքուն թույլ տա, որ Գորիս-Կապան ճանապարհն անխափան գործի, ապա դա շատ բարձր գնով է վաճառելու ազգադավ Նիկոլին ու մաքսիմալն է ստանալու Հայաստանից, որի մասին մենք դեռ չգիւտենք... Նիկոլը սեփական խայտառակությունները պարտակելու համար պատրաստ է ամեն ինչի...
Ի դեպ, Նիկոլի պատճառով հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի հատվածներում ադրբեջանցիները ստացել են գերիշխող դիրքեր մեր նկատմամբ...»: