|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ադրբեջանի պաշտպանության նախարարության գլխավոր բժշկական վարչության պետ գեներալ-մայոր Նատիկ Ալիևը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և տեղափոխվել պահեստազոր: Ըստ տեղեկությունների՝ գեներալ-մայոր Ալիևին թոշակի են ուղարկել այն բանի համար, որ նրանք չեն կարողացել պահպանել կորոնավիրուսի տարածումը Ադրբեջանի զինված ուժերի շարքերում, և նրա պաշտոնանկությունը ցուցադրական պատիժ է։
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես խոստովանել էին բանակում վարակվածների առկայության մասին:
Ըստ տարբեր տվյալների՝ կորոնավիրուսը տարածվել է ադրբեջանական բանակի մի շարք զորամասերու, անգամ շփման գծի հատվածում գտնվող զորքերում։