կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-17 13:43
Տարածաշրջան

Թուրքիայում հետաքննություն է սկսվել Ստամբուլի և Անկարայի քաղաքապետների նկատմամբ

Թուրքիայում հետաքննություն է սկսվել Ստամբուլի և Անկարայի քաղաքապետների նկատմամբ

Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի նկատմամբ։ Պատճառւ քաղաքապետների կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի համար դրամահավաք կազմակերպելն է։ Թուրքիայի խոշորագույն երկու քաղաքների քաղաքապետերը գլխավոր ընդդիմադիր, քեմալական Հանրապետական-ժողովրդական կուսակցության անդամներ են։

Զարմանալին այն է, որ Թուրքիայի իշխանություններն իրենք էին դեռ ավելի վաղ սկսել դրամահավաք։ Իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունն ու նրա հետ կոալիցայի կազմած «Ազգայնական շարժում« կուսակցությունը, ըստ Fırat գործակալության, իրենց հերթին ձախողել են կորոնավիրուսի դեմ հաջող պայքարը և խոչընդոտում են հասարակության համերաշխությանը։

Երկրին ՆԳՆ-ն մարտի 30-ին քաղաքապետարանների կողմից կազմակերպված օգնության դրամահավաքի դեմ նույն օրը շրջաբերական էր հրապարակել։

Հետաքննության մասին հայտնել է Իմամօղլուն, ով նաև տեղեկացրել է, որ հետաքննությունը սկսվել է դեռևս անցյալ շաբաթ օրն՝ նաև մյուս քաղաքապետների նկատմամբ։ Թուրքական Vakıfbank-ում գտնվող հավաքված 900.000 լիրա գումարի վրա արդեն արգելանք է դրվել։