|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Աստվածաբան և TELE1 հեռուստաընկերության հաղորդավար Ջամիլ Քըլըչի նկատմամբ հետաքննություն է սկսվել: Պատճառը նրա թվիթերյան գրառումն է:
«Իսկապես չեմ հասկանում: Իմ տեսակետն եմ հայտնում, որ գլխաշորը իսլամական ավանդույթ է, բայց աստվածային կարգադրություն չէ: Դատախազը գործ է հարուցել իմ նկատմամբ: Արդեն անցել ենք շարիաթի օրենքներին, բայց միայն ե՞ս չեմ տեղյակ դրանից»,- հայտարարել էր Քըլըչը:
Թուրքական Yeni Akit-ը, որը հայտնի է իր ծայրահեղական և իսլամական դիրքորոշումներով, Քըլըչին «մոլորյալ» է հայտարարել և թիրախավորել, իսկ «Ռամի Աթաթուրքի անատոլիական» լիցեյը նրան հեռացրել է պաշտոնից. հաղորդում է diken.com.tr կայքը: