Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը շնորհավորում է Արցախի Հանրապետության մեր բոլոր հայրենակիցներին տեղի ունեցած ընտրությունների առիթով․
«Սույն թվականի մարտի 31-ին և ապրիլի 14-ին Արցախի Հանրապետության տարածքում տեղի ունեցան ընտրություններ, որի արդյունքում ձևավորվեց ԱՀ Ազգային Ժողովը, և այնուհետև ընտրվեց ԱՀ Նախագահը։
Ընտրությունները տեղի ունեցան համաճարակի հնարավոր տարածման վտանգի ներքո, սակայն անցան կազմակերպված, քաղաքական ուժերի սուր մրցակցության պայմաններում, իսկ մարտի 31-ին կայացած քվեարկությունը աչքի ընկավ նաև քաղաքացիների աննախադեպ բարձր մասնակցությամբ։ Թեև քվերակության ընթացքում, ըստ դիտորդական առաքելությունների դիտարկումների, տեղ են գտել որոշակի խախտումներ, դրանք էապես չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա, և Արցախի Հանրապետությունում ձևավորվել են պետական իշխանության լեգիտիմ և ներկայացուցչկան մարմիններ։
«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը շնորհավորում է Արցախի Հանրապետության մեր բոլոր հայրենակիցներին տեղի ունեցած ընտրությունների կապակցությամբ, իսկ Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին և Ազգային ժողով ընտրված բոլոր հինգ կուսակցություններին և կուսակցական դաշինքներին՝ ընտրողների վստահության քվեն ստանալու և Արցախի կառավարման կարևորագույն պատասխանատվությունը ստանձնելու համար։ Մենք լիահույս ենք, որ ընտրությունների արդյունքում Արցախում կձևավորվի ամուր և արդյունավետ պետական իշխանություն, որը համախմբված աշխատելով, կկարողանա ապահովել Արցախի Հանրապետության անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը, նոր թափ կհաղորդի Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը, և համատեղ գործելով Հայաստանի Հանրապետության հետ՝ կկարողանա հասնել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը, հեռանկարում ունենալով երկու հայկական հանրապետությունների միավորումը մեկ միասնական պետության մեջ»։