կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-08-01 21:35
Արցախ

Արցախում կձևավորվի Ավստրալիայի հետ բարեկամության համանման շրջանակ

 Արցախում կձևավորվի Ավստրալիայի հետ բարեկամության համանման շրջանակ

Օգոստոսի 1-ին Սիդնեյում տեղի է ունեցել Արցախի պատվիրակության անդամների հանդիպումը հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Հանդիպմանը ելույթներով հանդես են եկել պատվիրակության ղեկավար, Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը եւ ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը։ Բանախոսները ներկայացրել են Արցախի արտաքին եւ ներքին քաղաքական կյանքում առկա իրողությունները եւ պատասխանել ներկաների բազմաթիվ հարցերին։

Միջոցառման ժամանակ Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը հայտարարել է Ավստրալիայում Արցախի հետ բարեկամական շրջանակի ստեղծման մասին։ Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի կողմից ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին է փոխանցվել հատուկ հուշատախտակ՝ Արցախի հետ բարեկամական շրջանակի անդամների անվանացանկով։ Շրջանակին անդամակցել են Դաշնային խորհրդարանի պատգամավորներ, սենատորներ, նախարարներ, ինչպես նաեւ Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետը, նահանգային խորհրդարանի վերին եւ ստորին պալատի խոսնակները, գիտնականներ, հոգեւոր դասի ներկայացուցիչներ եւ մշակույթի գործիչներ։ Ներկայումս շրջանակին անդամակցում են շուրջ 40 գործիչներ։

Պատվիրակության ղեկավար Մասիս Մայիլյանը վստահություն հայտնեց, որ Արցախում կձեւավորվի Ավստրալիայի հետ բարեկամության համանման շրջանակ։