Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ դիմելով ՀՀ եւ ԼՂՀ ժողովրդին, ԼՂՀ նախագահական ընտրությունների թեկնածու, ԼՂՀ ԱԳ նախարար Մ․ Մայիլյանին։
Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է.
«Սիրելի հայրենակիցներ,
Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը գալիս է իր անհանգստությունը հայտնելու ԼՂՀ-ում 2020թ․ մարտի 31-ի ընտրությունների եւ նրանց հաջորդող դեպքերի վերաբերյալ:
Արձանագրված արդյունքները, նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի պահվածքը մեղմ ասած քաղաքական արկածախնդրություն է, եւ հակառակ է Արցախի եւ համայն հայության շահերին:
Պահանջում ենք պարոն Մ․Մայիլյանից՝ անմիջապես հետ կանգնել թեկնածությունից եւ հրաժարվել երկրորդ փուլում իր թեկնածությունը ներկայացնելուց:
Դիմում ենք նաեւ Արցախի ժողովրդին՝ ստեղծված իրավիճակում լինել զգոն, պարոն Մայիլյանի ու նրա բացահայտ եւ թաքուն գործող կողմնակիցների անհեռատես քաղաքականությունը կարող է ընդամենը համաղետի առաջ կանգնեցնել:
Դիմում ենք Հայաստանի Հանրապետության, Արցախի եւ համայն սփյուռքի բոլոր քաղաքական ուժերին, անտարբեր չմնալ այս զգայուն քաղաքական եւ աշխարհաքաղաքական իրավիճակում Արցախում ընթացող խիստ վտանգավոր եւ կասկածելի գործընթացների նկատմամբ:
Արցախում տեղի ունեցող դեպքերը արցախահայության խնդիրները չեն, որովհետեւ Արցախը Հայաստան է եւ վերջ, որի համար էլ Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը խոստանում է անտարբեր չլինել Արցախն ու հայությունը պառակտող այս եւեւույթի նկատմամբ»։