|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Հայկական Արժեքների Պաշտպանության Կամք հասարակական նախաձեռնությունը ՀՀ պետական սահմանին տեղի ունեցող հարձակումները և ընդհարումները գնահատում է որպես վտանգավոր գործընթաց, որն ուղղակիորեն սպառնում է մեր պետականությանը և համայն հայ ժողովրդի ճակատագրին: Նկատի ունենալով ստեղծված իրավիճակը՝ գտնում ենք, որ պարտավոր ենք համախմբվել հայ զորականի և հայ զինվորի շուրջ:
Ելնելով վերը նշված հույժ կարևոր դիտարկումներից՝ Կամքը հայտարարում է ցանկացած ձևաչափի բողոքի ակցիաների ժամանակավոր դադար,քանի դեռ ՀՀ պետական սահմաններին տիրում է նման վտանգավոր իրավիճակ և կոչ է անում իր անդամներին, սատարողներին և համախոհներին հնարավոր բոլոր միջոցներով ծառայել սահմանում անդորրի վերականգման և հայկական բանակի հզորացման վեհ նպատակին:
Հայկական Արժեքների Պաշտպանության Կամք հասարակական նախաձեռնություն