կարևոր
8380 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-03 12:08
Քաղաքական

Թուրքիայի պահանջը, մեղմ ասած, անհանգստացնող է․ Գևորգ Դանիելյան

Թուրքիայի պահանջը, մեղմ ասած, անհանգստացնող է․ Գևորգ Դանիելյան

Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ատոմակայանը փակելու հարցը զուտ էկոլոգիական-անվտանգային տեսանկյունից վաղուց է ծագել, այն անխուսափելի է, սակայն թուրքայի պահանջը դրա հետ որևէ աղերս չունի, այն պարզապես դարձել է թուրք-ռուսական հարաբերությունների լակմուսի թուղթը: Այժմ այդ հարցը առանձնապես սուր է դրված, քանի որ անչափ նպաստավոր մթնոլորտ է ձևավորվել նաև՝ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորների ասպեկտով:
Ասվածի համատեքստում թուրքիայի պահանջը բացարձակապես չէր անհանգստացնի, ավելին՝ հնարավոր կլիներ գործել «չկա չարիք, առանց բարիքի» թեզին համահունչ, եթե հնարավոր լիներ սրտացավ ու խելամիտ ազգային քաղաքականություն:
Ի՞նչ նկատի ունենք՝ Հայաստանը լիարժեք իրավական հիմքեր ունի պահանջելու և անհապաղ ստանալու համաչափ փոխհատուցում, ինչը բավարար կլինի էներգետիկայի դիվերսիֆիկացայի մասին ոչ թե անվերջ վերացական խոսելու, այլ այն իրապես կյանքի կոչելու համար: Ընդ որում, «Ամերիկա պետք չէ հայտնաբերել», հին սերնդի ատոմակայանները փակել են նաև արևմտյան Եվրոպայի մի շարք նախկին սոց. երկրներ, սակայն դա արել են միլիարդների հասնող դրամաշնորհի, ոչ թե վարկերի դիմաց:
Հակառակ պարագայում թուրքիայի պահանջը, մեղմ ասած, անհանգստացնող է, քանի որ չգործարկվող ատոմակայանի ռեակտորը անվտանգ ռեժիմում պահելու համար տևական ժամանակ հսկայական էներգիա պետք է մատակարարել, այսինքն՝ Ատոմակայանը վերածվելու է էներգիա սպառողի