կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-26 21:33
Տնտեսական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավարաբուծություն, ոչխարաբուծություն, այծաբուծություն․ նոր ծրագրեր տոհմային անասնաբուծության ոլորտում

Եթե նախկինում մեր ֆերմերները կարող էին ձեռք բերել տոհմային կենդանիներ 2 տոկոս վարկային պրոդուկտով, ապա հիմա նրանք կարող են ձեռք բերել 0 տոկոս վարկով՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը՝ խոսելով Կորոնավիրուսի հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագրի գյուղատնտեսական բաղադրիչի մասին։

Վարկի գումարը մեկ մենատնտեսի համար կազմում է մինչև 300 միլիոն դրամ, մարման ժամկետը մինչև 5 տարի, նաև արտոնյալ ժամկետ կա 1 տարի․ այն տրամադրվում է այն հաշվարկով, որ քանի որ այդ ծրագրով կարող են ներկրել 14-17 ամսական մատղաշ, էգ մատղաշ և հղի երինջներ, մինչև այդ կենդանիները ծնեն և տան արդյունք, այդ արտոնյալ ժամկետը դրա համար է։

Անցյալ տարի այս ծրագրով 406 միլիոն դրամ վարկ է տրադրվել, որով ձեռք են բերվել 315 գլուխ տոհմային երինջներ․ «Սա լավ հնարավորություն է հետագայում նույնպես տոհմային տավարաբուծությամբ զբաղվող ֆեմերների համար՝ օգտվելու այս ծրագրից»։

Տոհմային ոչխարաբուծության և այծաբուծության մասին Տիգրան Գաբրիելյանն ասաց, որ նախորդ տարիներին տրամադրվել է 80 միլիոն դրամ՝ 216 տոհմային մանր եղջերավոր կենդանի գնելու համար։ Այս ծրագրով էլ այժմ գործելու են 0 տոկոս տոկոսադրույքներ․ վարկի գումարը 900 միլիոն դրամ 1 օգտվողի համար, մարման ժամկետը 4 տարի, 1 տարի արտոնյալ ժամանակով։

Փոքր և միջին խելացի անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման ծրագրից օգտվելու դիմումները 231-ն են եղել։ «Մեծ մասը դիմել է 3-րդ տիպի անասնագոմեր կառուցելու նպատակով․ սա խոսում է այն մասին, որ ֆերմերները, որոնք այսօր պահում են քիչ քանակի կենդանիներ, նրանք նաև նպատակ ունեն խոշորացնելու, որը կայուն բիզնեսի երաշխիք է»,-ասաց փոխնախարարը։ Այս դիմումներից 201-ը համպատասխանել է չափանիշներին, 128-ը հավաստագրեր է ստացել, 29-ի հետ պայմանագրեր են կնքվել, 6-ը արդեն ստացել է գումարը։

Խոզաբուծության և թռչնաբուծության նպատակով ևս վարկեր են առաջարկվել՝ 3-15 միլիոն դրամ, 3 տարի մարման ժամկետով, արտոնյալ ժամկետը 12 ամիս։

«Ի՞նչն է տարբեր․ մտածում ենք, որ ֆինանսական կառույցները հնարավոր է ռիսկ տեսնեն և պետությունը պատրաստակամություն է հայտնել ռիսկը մեղմել 30 տոկոսով։ Այն անձինք, ով ցականում է օգտվել այս ծրագրից, բանկը 30 տոկոսով պակաս է գնահատելու իրենց ռիսկը, պետությունը համաֆինանսավորելու է»,-ասաց փոխնախարարը։

Նախարարությունը մտադիր է նաև համարակալել կենդանիներին․ ծրագիրը պատրաստ է, ներկայացվելու է կառավարություն։

«2020 թ-ին խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կհամարակալենք և կհաշվառենք։ Սա նաև կօգնի հիվադությունների նկատմամբ պայքարի արդյունավետ միջոցներ ներդնել, օրինակ, բրուցելյոզի դեմ»,-ասաց նա։

Սպանդանոցների մասին պարբերաբար հավաքագրում ենք տվյալներ․ փետրվարի վերջի դրությամբ՝ 68 ծառայություն մատուցող նոր սպանդանոց է կառուցվում, սեփական կարիքների համար՝ 21․ Արմավիրի մարզն ամենաակտիվն է։

Ավելի վաղ Yerkir.amտեղեկացրել էր, որ բուսաբուծության ոլորտում ևս 0 տոկոս տոկոսադրույքներով ծրագրեր են իրականացվում։

Մանրամասն՝ տեսանյութում․