|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Անցյալ շաբաթ ավարտված Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում ընդունվեց «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և չի գանձվում» օրենքի մեջ փոփոխությունների նախագիծը: Այդ ապրանքացանկին ավելացան նաև տոհմային թռչունները:
Հիշյալ օրենսդրական փոփոխությունները դժվար թե կարողանան զգալիորեն ազդել հանրապետության թռչնաֆաբրիկաների արտադրանքի ինքնարժեքի վրա, սակայն ողջունելի է տոհմային թռչունների՝ որպես արտադրության միջոցների, ներմուծման նկատմամբ բարենպաստ հարկման ռեժիմի սահմանումը: Այդ ներմուծման հանդեպ մոտեցումն ըստ էության համահունչ է արտադրական սարքավորումների ներմուծմանը, որի դեպքում գործում է Ավելացված արժեքի հարկի՝ մինչև 3 տոկոսի վճարման հետաձգման արտոնությունը: «Հավը հաստոց չէ, իր լիմիտն ունի»,- ժամանակին նշել է հանրապետության թռչնաֆաբրիկաներից մեկի ղեկավարը: Սակայն այս դեպքում հաստոցին համարժեք մոտեցումը թվում է նպատակահարմար: Նշենք նաև, որ թռչուններն այդ ցուցակում կարևոր էվոլյուցիա են ապրել. նախկինում այդտեղ մտնում էին առհասարակ ընտանի թռչունները: