|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Շվեյցարական համագործակցության գրասենյակի միջազգային համագործակցության ղեկավար Զառա Ալավերդյանին` գյուղատնտեսության ոլորտում համատեղ ծրագրերի ընթացքը և անասնապահության ոլորտի հետագա զարգացմանն ուղղված նոր ծրագիրը քննարկելու նպատակով:
«Անասնաբուծության զարգացման ընդլայնումը հարավից հյուսիս» եռամյա ծրագիրը մեկնարկել է 2017 թվականի դեկտեմբեր ամսին, իրականացվում է Զարգացման և համագործակցության Շվեյցարիայի գործակալության և Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի 88 գյուղական բնակավայրերում: Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանի հյուսիսային մարզերում անասնապահությամբ զբաղվող համայնքների կայուն գյուղատնտեսական աճին, անասնապահությամբ զբաղվող ֆերմերների համար կաթի ու մսի արժեշղթաների զարգացմանը, անասնաբուծական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնմանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Զարգացման և համագործակցության Շվեյցարիայի գործակալության աջակցությամբ Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 100 գյուղական համայնքներում իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրին (2014-2020 թթ.):
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին