|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Տոհմային տավարաբուծության զարգացման ծրագրում մտցրել ենք վարկային բաղադրիչ. Ծրագրի շրջանակներում վարկի առավելագույն տոկոսադրույքը տարեկան մինչև 14 % տոկոս է, սուբսիդավորման արդյունքում ՀՀ-ում աճեցված տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ ձեռք բերելու դեպքում տնտեսվարողներին վարկը կտրամադրվի 2 տոկոսով, իսկ ներկրված տոհմայիններ ձեռք բերելու դեպքում՝ 3 տոկոս: Այս մասին կառավարության այսօրվա՝ հունվարի 27-ի նիստում հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նրա խոսքով՝ վարկի մարման ժամկետը 5 տարի է, մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մեկ տարի, մեկ գլուխ կենդանու առավելագույն արժեքը՝ մեկ մլն դրամ:
«Տոհմային ոչխարաբուծության եւ այծաբուծության զարգացման ծրագրով վարկի տոկոսադրույքը մինչեւ 14 տոկոս է, սուբսիդավորման արդյունքում՝ 2 տոկոս, մարման ժամկետը մինչեւ 4 տարի է, արտոնյալ ժամկետը՝ մինչեւ 12 ամիս: Մեկ գլուխ ոչխարի առավելագույն արժեքը 450 հազար դրամ է»,- նշեց նախարարը: