կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-21 16:29
Առանց Կատեգորիա

Շաքարային դիաբետով անձինք ինչպե՞ս վարվեն կորոնավիրուսի պայմաններում․ էնդոկրինոլոգ Լիանա Խաչատրյանի վերլուծությունը

Շաքարային դիաբետով անձինք ինչպե՞ս վարվեն կորոնավիրուսի պայմաններում․  էնդոկրինոլոգ Լիանա Խաչատրյանի վերլուծությունը
«Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Լիանա Խաչատրյանը բժշկական կենտրոնի էջում անդրադարձել է շաքարային դիաբետ (ՇԴ) ունեցող անձանց մոտ Covid 19ի (կորոնավիրուս) ազդեցության առանձնահատկություններին և նշել մի շարք կանխարգելման միջոցներ․

«Վերջին շրջանում արդիական է դարձել կորոնավիրուսի թեման և հատկապես դրա բացասական ազդեցությունը ՇԴ (շաքարային դիաբետ) ունեցող անձանց մոտ։

Covid 19ի (կորոնավիրուս) ազդեցության առանձնահատկությունները ՇԴ ունեցող անձանց մոտ։ Այս թեման վերլուծեց մեր կենտրոնի էնդոկրինոլոգ Լիանա Խաչատրյանը:

‼️ ՇԴ ունեցողների մոտ կորոնավիրուսով վարակվելու ռիսկը նույնն է, ինչ որ պրակտիկորեն առողջ մարդկանց մոտ, եթե գլյուկոզայի ցուցանիշները արյան մեջ նորմային մոտ են։

‼️ Եթե HbA1C- ն (3 ամսվա գլյուկոզայի միջինացված ցուցանիշ) 9-10 է, ապա վարակվելու ռիսկը շատ ավելի մեծ է, քան 6-7-ի դեպքում։

‼️ Տիպ 1 և տիպ 2 դիաբետ ունեցողների մոտ վարակվելու ռիսկը հավասար է։

‼️ ՇԴ ունեցողների մոտ խնդիրը ոչ թե վարակվելու ավելի բարձր ռիսկն է, այլ վարակման դեպքում ավելի ծանր ընթացքը և բարդությունների առաջացումը։

‼️ Covid 19 -ով վարակման դեպքում մեծանում է կետոացիդոզի առաջացման ռիսկը։

‼️ Կետոացիդոզ պետք է կասկածել, եթե իրար հաջորդող 2 և ավելի չափումների ժամանակ արյան մեջ գլյուկոզայի ցուցանիշը բարձր է 240մգ/դլ-ից (13.3 մմոլ լ)։

‼️ Կորոնավիրուսով վարակվելու, ինչպես նաև այլ վիրուսների դեպքում, երբ առկա է ջերմության բարձրացում, բորբոքում, գլյուկոզան արյան մեջ կարող է բարձրանալ(արտադրվում են հորմոններ, որոնք ճնշում են ինսուլինի արտադրությունը և բարձրացնում են գլյուկոզայի մակարդակը), հետևաբար պետք է ավելացնել ինսուլինի դեղաչափերը։

✔️ Կանխարգելման միջոցներ✔️

‼️ Պետք է փորձել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ պահել նորմային մոտ։

‼️Հաճախակի կատարել չափումներ ։

‼️ Հեղուկներ շատ օգտագործել՝ ջրազրկումից խուտափելու համար։ 

‼️Սենյակի օդը պահել խոնավ(կարելի է օգտագործել խոնավացնող միջոցներ)։

‼️Հազալիս, փռշտալիս բերանը փակել արմունկով կամ անձեռոցիկով և անմիջապես դեն նետել։ 

‼️Հաճախակի լվանալ ձեռքերը մինչև 20 վրկ. տևողությամբ հատկապես ուտելուց առաջ և տուն մտնելիս։ ‼️Ախտահանել սեղանների մակերեսները, դռների բռնակները։

✔️ Ինչպես ասում են՝ ավելի հեշտ է կանխարգելել , քան բուժել։ Եղե’ք առողջ, զգոն, տեղեկացված և զե’րծ մնացեք խուճապից»։

✔️ Նյութի աղբյուրը՝ ADA