Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՀՔԾ պետի վերլուծությունը միջամտություն էր արդարադատությանը. այսօր լրագրողներին ասաց երկրորդ նախագահի պաշտպան Սարգիս Գրիգորյանը:
«ՀՔԾ պետի երեկվա` կոնկրետ քրեական գործի վերլուծությունը, իմ տեսակետից, միջամտություն էր արդարադատությանը, որը հստակ խախտում է և ամրագրված նորմ է` սահմանադրական օրենք, Դատական օրենսգրքում, որն արձանագրում է, որ պետական մարմինները պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի միջամտություններից կամ քննարկումներից, որոնք վտանգում են տվյալ դատական պրոցեսը: Մենք կարծում ենք, որ ՀՔԾ պետի կողմից հրապարակային հայտարարությունը կամ կոնկրետ գործի քննարկումն անմիջական միջամտում է արդարադատության պրոցեսին»,- շեշտեց փաստաբանը:
Նշենք, որ երեկ երեկոյան ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ծավալուն հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը, որի ընթացքում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին, մանրամասներ ներկայացրել ՊՆ հույժ գաղտնի 0038 հրամանից:
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը 8 ժամ տևած քննությունից հետո բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը։ ՀՀ երկրորդ նախագահը կալանավորվեց 2 ամիս ժամկետով և տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ: Հուլիսի 26-ին Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ Մարտի 1-ի գործով, որպես վկա, հարցաքննվելու: Ավելի ուշ երկրորդ նախագահին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: