Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած՝ Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորված 8 քաղաքացիները ինքնաթիռից շտապ օգնության մեքենաներով կտեղափոխվեն ՀՀ առողջապահության նախարարության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բազմապրոֆիլ բժշկական կենտրոն: Ուղևորների և թեթև վիրավորների դիմավորումը կկատարվի «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից:
Ավտոբուսի վթարի զոհերի աճյունները Երևան կտեղափոխվեն այսօր՝ նոյեմբերի 5-ին, հատուկ չվերթով: Երևան ուղևորվող ինքնաթիռի թռիչքը Մոսկվայից նախատեսված է Երևանի ժամանակով ժամը 17.00-ին: Ինքնաթիռի վայրէջքը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նախատեսվում է Երևանի ժամանակով ժամը 20.00-ի սահմաններում: Նույն ինքնաթիռով Երևան կտեղափոխվեն նաև վթարից վիրավորված 32 այն քաղաքացիները, որոնց առողջական վիճակը, բժիշկների գնահատմամբ, թույլ է տալիս մեկնել։ Տուլայի բժշկական հաստատություններում կշարունակի բուժում ստանալ 12 վիրավոր։ Նրանք հիվանդանոցներում կմնան այնքան ժամանակ, մինչև նրանց առողջական վիճակը ևս թույլ տա տեղափոխվել Հայաստան:
Վթարի զոհերի աճյունները դուրս կբերվեն «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիրից: Աճյունների տեղափոխումը կկազմակերպվի ՀՀ առողջապահության նախարարության կողմից: Աճյունները կտեղափոխվեն ՀՀ դատաբժշկական կենտրոն (հասցե՝ Երևան, Մխիթար Հերացու 5/1), որտեղից վաղը՝ նոյեմբերի 6-ին, ժամը 10.00-ից դիակները կհանձնվեն հարազատներին։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից կտրամադրվեն մեքենաներ, որոնք ուղևորներին և թեթև վիրավորներին կհասցնեն մինչև իրենց բնակավայրերը։