կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-07 23:57
Առանց Կատեգորիա

ՌԴ-ից վերադարձած ՀՀ քաղաքացիները սահմանված կարգով անցել են ջերմաչափում և արտաքին զննում

ՌԴ-ից վերադարձած ՀՀ քաղաքացիները սահմանված կարգով անցել են ջերմաչափում և արտաքին զննում

Ապրիլի 6-ին և 7-ին «Ռեդ Վինգս» ավիանկերության Մոսկվա-Երևան երկու չվերթով Հայաստան է վերադարձել ՌԴ-ում գտնվող չորս հարյուրից ավելի ՀՀ քաղաքացի: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից:

Սահմանն անցնելուն պես նրանք բոլորը սահմանված կարգով անցել են ջերմաչափում, արտաքին զննում` պարզելու վարակիչ հիվանդություններին բնորոշ կասկածելի ախտանշանների առկայությունը։

Այս աշխատանքներն ընթացել են ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի անմիջական վերահսկողությամբ։

Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել էր, որ շուրջ երկու հարյուր ՀՀ քաղաքացի, ովքեր չեն կարողացել մեկնել վերոնշյալ չվերթով, դեսպանության համակարգմամբ տեղավորվել են չորս հյուրանոցում: Մոտ երկու տասնյակ ՀՀ քաղաքացի հրաժարվել է տեղափոխվել հյուրանոց՝ նախընտրելով մնալ «Դոմոդեդովո» օդանավակայանում: