Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանը գրում է.
«Թվում է, թե ամեն իշխանության ձեռնտու է ձեռնասուն, ծառայամիտ մտավորականներ ունենալը, բայց ամեն իշխանություն հոգու խորքում ուզում է ունենալ նաև ընդդիմադիր, ուժեղ մտավորականներ: Դրանով է պայմանավորված երկրի, պետության դիրքն ու հեղինակությունը:
Օրինակ, ո՞վ չի ուզենա Հրանտ Մաթևոսյանի, Վիկտոր Համբարձումյանի, Սոս Սարգսյանի, Հրաչյա-Լևոն Ներսիսյանների, Վահագն Դավթյանի, Համո Սահյանի, Հենրիկ Մալյանի, Քոչարի տեսակը շարունակողներին ունենալ....
Այդ շարունակակնությունն ընդհատվել է, ինչպես, օրինակ, Հայաստանում խորհրդային ցնցումից ընդհատվեց Նիկոլ Աղբալյանի, Լևոն Շանթի, Չարենցի, Վազգեն Շուշանյանի, Սուրմելյանի տեսակի շարունակակնությունը....
Միշտ էլ ծախու մտավորականին առնելն ու ծախելը եղել է՝ մեկին մեդալով, մյուսին շքանշանով ու պարգևով...
Չես ժխտի, իհարկե, նրանց մեջ լինում են հատ ու կենտ արժանավորներ, այն էլ ցուցակը, ցանկը մի քիչ ազնվացնելու անաչառ երևալու համար... Մտավորականության գինը, արժեքը այնքան թանկ պիտի լինի, որ նրան առնելու, գնելու ռիսկ չանեն, կամ էլ այդքան փող-գումար չունենան, իսկ եթե հեշտ, էժան են ծախվում, ինչ է եղել որ... Անցնող երեսուն տարվա ընթացքում մեր երկրում մտավորականի խմոր հունցվել է, բայց մտավորական չի թխվել, քանզի հայը առանց թթխմոր անհնար է...
Իսկ թթխմոր փնտրեք վերևում թվարկածս ու նաև չթվարկված անունների մեջ ...
Մտավորականը պետք է միշտ ընդիմադիր լինի. Ընդիմադիր չի նշանակում նեղված, վիարվորված, հայհոյող...
Ցավոք, այսօրվա իշխանությունն ու ընդդիմությունը իրարից նեղացած, իրար մեջ ինչ-որ բան անարդար կիսած, խաբած ու խաբված, զայրացած առևտրականների հայհոյախառն վեճի է վերածվել, որն անշուշտ անօգուտ ժամանկի վատնում է...
Իսկ մենք, հատկապես մենք, ժամանակ կորցնելու իրավունքը չունենք...»: