|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանը կոչ է անում փետրվարի 20-ին միանալ Ազատության հրապարակում Հայրենիքի փրկության շարժման հրավիրած հանրահավաքին և գրում․ «Չարագուշակ օրեր ենք ապրում, մեր աչքի առաջ քաղցկեղով հիվանդ մարդու պես ՀԱՅԱՍՏԱՆԸ ժամ առ ժամ հալվում, դառնում է մի բուռ... Մեր սահմանները անգետ դերձակներն են գծում, չափ ու ձև անում... ՀԱՅՐԵՆԻՔԸ դառնում է տարածք, տարածքը՝ տնամերձ... Եթե չենք ուզում, որ ԱՇԽԱՐՀԸ վաղը արթնանա առանց ՄԵԶ, եթե չենք ուզում ՑԱԾ ԻՋՆԵԼ ՄՈԼՈՐԱԿԻՑ, ուրեմն, հանուն ՄԵՐ ԶԱՎԱԿՆԵՐԻ, ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԹՈՌՆԵՐԻ, ՓԵՏՐՎԱՐԻ 20-ին ԳԼՈՒԽ ԳԼԽԻ ԳԱՆՔ, ՄԱՔՐՎԵՆՔ ԱՄՈԹԻՑ ՈՒ ՆՎԱՍՏԱՑՈՒՄԻՑ... Բավ է, ՃԻՏՆԵՐՍ ԾՌԱԾ, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՐԱՆՔ...»։