կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-14 11:55
Հասարակություն

7,5 տոկոս տնտեսական աճ՝ անցնող տարում. ՀՀ էկոնոմիկայի նախարար

7,5 տոկոս տնտեսական աճ՝ անցնող տարում. ՀՀ էկոնոմիկայի նախարար

Վերջին 11 ամիսների տվյալներով 7.5 տոկոս տնտեսական ակտիվություն ունենք, ըստ Yerkir.am-ի՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Արդյունաբերության ոլորտում տնտեսական  ակտիվությունը կազմել է 9.3 տոկոս, ծառայություններն աճել են գրեթե 15 տոկսով, ներքին առևտրաշրջանառությունը՝ 9,2 տոկոս, շինարարությունը՝ 4,5 տոկոս, արտահանումն աճել է 9 տոկոսով:

«Սա նշանակում է, որ մենք կունենանք առնվազն 7,5 տոկոս տնտեսական աճ և սա կարևոր ձեռբերում է վերջին 1,5 տարվա աշխատանքների ամփոփման արդյունքում»,-ասաց նախարար Խաչատրյանը:

9 ամիսների պաշտոնական տվյալների համաձայն՝ 40,000-ով աճ ունենք նաև  զբաղվածության ոլորտում՝ հավաստիացրեց էկոնոմիկայի նախարարը` նշելով.  «5 300 աշխատատեղ ավելացել է վերամշակող արդյունաբերության, 12 400-ը՝ մեծածախ եւ մանրածախ առևտրի ոլորտում: 4 300 աշխատատեղ ավելացել է կացության եւ հանրային սննդի, 2 300-ը՝ կապի եւ տեղեկատվության, 2 100-ը՝ ՏՏ և 2 700-ը՝ այլ ծառայությունների ոլորտում»: