Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՔԱ Վանաձորի գրասենյակն այսօր հրապարակել է տեղեկանք՝ 2015 թվականին ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում մահացության դեպքերի վերաբերյալ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ 2015 թ-ին ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում գրանցված 58 միջադեպերի հետևանքով մահացել է 76 զինծառայող:
Բացի նշվածից՝ գրանցվել են ևս 4 հայ զինծառայողների մահացության դեպքեր, որոնցից 2-ը ՀՀ-ում ռուսական զորքերի զինծառայողներ էին, 1-ը՝ ՀՀ ԶՈՒ զինծառայող, որը, ըստ ՀՀ ՊՆ-ի, մահվան պահին արձակված է եղել պահեստազոր, իսկ 1 զինծառայողի մահվան դեպքը կապված չէ զինվորական գործունեության հետ (Տավուշի մարզի Բերդ քաղաքի զինվորական կոմիսարի սպանությունն է՝ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող համագյուղացու կողմից): Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի գրանցվել է 45 մահացության դեպք՝ 41 միջադեպի հետեւանքով:
Համաձայն ուսումնասիրության տվյալների՝ 2015 թ. մահացության 76 դեպքերից 41-ը հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով են, 3-ը՝ սպանության (1-ը՝ դիտավորյալ, 2-ը՝ մարտական ծառայության կանոնների խախտման), 6-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու (1-ը՝ մարտական ծառայության կանոնների խախտման), 21-ը՝ դժբախտ պատահարի (19 ավտովթար, 1 նռնակի պայթյուն, 1 դեռևս չճշտված հանգամանքներ), 4-ը՝ առողջական խնդիրների հետևանքով են: Հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով 41 մահացության դեպքից 34-ը տեղի են ունեցել ԼՂ, իսկ 7-ը՝ ՀՀ տարածքում: