Կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են, այհս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էջմիածնի քաղաքապետարանը: Գրառումը՝ ստորև.
Կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են
« Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումները շարունակվում են.
Քաղաքապետ Դիանա Գասպարյանի հանձնարարությամբ վաղ առավոտից մեկնարկել եւ շարունակվում են Էջմիածնի տարբեր թաղամասերի մարդաշատ փողոցների ու մայթերի քլորամաքրման աշխատանքները:
Ախտահանվում են նաեւ կանգառներն եւ հասարակական վայրերում տեղադրված նստարանները:
Աշխատանքները շարունակվում են»,- նշված է գրառման մեջ: