Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամբողջ հանրապետությունում ձնամաքրման աշխատանքները խայտառակ թերի կերպով են իրականացվում, որոշ ճանապարհներ ընդհանրապես չեն մաքրվում։ Այս մասին գրում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը։
«Այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ քննարկվեց ճանապարհների որակի և մաքրման աշխատանքների հարցը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը փորձեց արդարանալ, թե՝ հիմա տեխնիկան աղը ընդհանուր է լցնում, ու մարդիկ ասում են՝ ցանված չէ։
Ըստ Սանոսյանի՝ առաջ բահերով էին լցնում, իսկ այժմ՝ նոր տեխնիկաներ են գործածվում։
Այս խոսքերը չեն համապատասխանում իրականությանը։
Օրերս՝ ԱԺ-ում, հարցուպատասխանի ժամանակ, հնչեցրի հարցեր, որոնք վերաբերում էին ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքների խայտառակ ցածր որակին։
Բարձրաձայնեցի նաև, որ ճանապարհների մաքրման աշխատանքներին ներգրավված են 30-40 տարվա հնության մեքենաներ, չնայած այն հանգամանքին, որ կա Կառավարության 1826 - Ն որոշում, որի համաձայն ճանապարհների սպասարկման աշխատանքներում պետք է ներգրավվեն միայն 15 և ավելի փոքր տարիք ունեցող մեքենաներ։
Ամբողջ հանրապետությունում ձնամաքրման աշխատանքները խայտառակ թերի կերպով են իրականացնում։ Շատ ճանապարհներ ընդհանրապես չեն մաքրվում։
Ողջ համացանցը ողողված է քաղաքացիների կողմից նկարահանված տեսանյութերով, թե ինչպես են տրանսպորտային միջոցները երթևեկում սարսափելի վտանգավոր պայմաններում։
Տեսանյութը՝ համացանցից»։