կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-11 13:54
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի մայթերը Հոկեյի կամ Դահուկասպորտի ֆեդերացիաներին անհատույց օգտագործման հանձնելու առաջարկ՝ ավագանու նիստում

Շնորհավորում եմ, որ դեռ չեք արժանացել «Հայկո ջան, սիրուն չի» տիտղոսին՝ այստեղ մեկ քայլ առաջ եք՝ ըստ Yerkir.am-ի ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը՝ ակնարկելով առատ ձյան հետևանքները չվերացնելու փաստը։

«Առաջարկում եմ այսօր նաև քննարկել Երևանի մայթերը Հոկեյի կամ Դահուկասպորտի ֆեդերացիային, որը չունենք, անհատույց օգտագործման հանձնելու հարցը»,-ասաց նա։

Թեհմինա Վարդանյանը մտահոգություն հայտնեց, որ մայթերի վիճակը սարսափելի է, իսկ կենտրոնական փողոցները առաջին գիշերը նույնիսկ չէին մաքրվում և բազմաթիվ ավտովթարներ եղան։

Նա խնդրեց ավելի ուշադիր լինել՝ նշելով․ «Իհարկե, այս ձյան արդյունքում բազմաթիվ լայվեր ու սելֆիներ չեղան, հասկանալի պատճառներով՝ վերջապես վարչական շրջանների աշխատակազմերը աշխատանքով էին զբաղված, այնուամենայնիվ դա կարծում եմ շատ քիչ է»։

Մանրամասն՝ տեսանյութում․