|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Էջմիածնի փողոցներն ախտահարվում են. հայտնում է Yerkir.am-ը:
Նա նշել է. «Միգուցե մենք չունենք գերժամանակակից տեխնիկա, բայց ունենք կամք ու հնարամտություն՝ տարբեր եղանակներով կազմակերպելու փողոցների ախտահանման աշխատանքները: Այսօր ջրցան մեքենայի հետ մեկտեղ աշխատել է նաև տրակտոր, որը շիթային ցողման եղանակով ապահովել է կենտրոնական և բանուկ փողոցների լրացուցիչ աշխահանում»:
Հիշեցնենք՝ Հայաստանում մարտի 17-ին, ժամը 12:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 12 դեպք, որոնցից 6-ը փոխկապակցված է Էջմիածնի դեպքի հետ, իսկ մյուս 6-ը` արտադրամասի: Վերջիններս ի սկզբանե եղել են մեկուսացված:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Էջմիածնում տեղի ունեցած նշանադրության ժամանակ կանանցից մեկի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել, ինչը պատճառ էր դարձել նշանադրության մնացյալ մասնկիցների մոտ միևնույն հիվանդությամբ վարակման: