Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Էրդողանը «նավթի դիմաց ահաբեկիչներ» բանաձեւով դիմել է Պուտինին։ Ինչպե՞ս եք մեկնաբանում այս հայտարարությունը։
«Նոյյան Տապան»-ի հարցին պատասխանում է «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը։
Կարեի է ասել, որ Էրդողանը բաց տեքստով ասում է այն, ինչ իբրեւ քաղաքական նպատակ չեր հայտարարում, բայց բոլոր գործողությունները դրան էին միտված։ Խաղաթղթերի բացումը Էրդողանի կողմից մի քանի շարժառիթային հանգամանք է ներառում.
-նախ իհարկե ռազմական գետնի վրա իր կորցրած ճակատները, հատկապես Իդլիբում։
-Մոսկվա — Անկարա ռազմավարական ապամերձեցման նորագույն միտումները՝ դրա վառ ապացույց կարելի է նկատել Մոսկվայում կայացած ընդունման հատուկ պահվածքը նախագահ Պուտինի կողմից։
-Փախստականների արտահոսքի կամ բացթողման սպառնալիքի ոչ լիարժեք աշխատելը։
-Լիբիայում առաջադրված նպատակների կատարման դիմաց գոյություն ունեցող խոչընդոտները։
Նման հայտարարությամբ Էրդողանը պարզ է դարձնում, որ փախստականների նման ահաբեկիչներին եւս շահարկման իբրեւ խաղաթուղթ է օգտագործում․ փախստակնների համար Եւրոպայից մեծ գումարներ վերցնելու, ահաբեկիչներին էլ Սիրիայում իր առաջադրած անվտանգության գոտիների ստեղծման համար։
Իդլիբում գրանցվող թուրքական նկատելի նահանջի շարունակության տեսանելիությամբ նա ուզում է իր գործոնի անխուսափելի չեզոքացման դիմաց ստանալ նավթային պաշարներ։ Բացահայտ տնտեսական առեւտրի կոչ է ներկայացնում Մոսկվային, սիրիական բնական հարստությունն իրար միջեւ բաժանելու առաջարկով։ Միաժամանակ նման հայտարարությամբ նա պաշտոնապես ստանձնում է ահաբեկիչների հովանավորչությունը։
Նման բացահայտ առաջարկ կարծում եմ խոսում է Անկարայի՝ տարածաշրջանում նեղ իրավիճակում հայտնված լինելուն մասին։