կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-10 15:10
Սփյուռք

Կորոնայի դէմ պայքարելու է նաեւ հայկական շտաբը...

Այսօր իսկ պաշտօնական հաղորդագրութեամբ Առողջապահութեան նախարարութիւնը զգուշացրեց հասարակայնութեանը, որ հնարաւորինս խուսափեն քաղաքային երթեւեկութիւնից եւ նախընտրաբար՝ խիստ անհրաժեշտութեան դէպքում միայն բացակայեն բնակարաններից, որպէսզի աւելի անվտանգ լինեն կորոնավիրուսի համաճարակից…

Սա երեւի նախերգանքն է նրա, որ համաճարակի տարածումից (որի վարակային ակտիւութիւնը այս օրերին վերելք է արձանագրել) խուսափելու համար, հարկաւոր կը լինի որոշ քաղաքներում կիսակարանտինային իրավիճակ նախատեսել:

Ինչեւէ, ըստ կանխատեսումների՝ կորոնայի էպիդեմիկ տարածելիութիւնը առաւել քան երբեւէ լուրջ ծաւալ է ստանում: Դա են վկայում ոչ միայն պետական բարձրաստիճան պաշտօնեաների, այլեւ ու մանաւանդ ժողովրդական տարբեր շերտերի կորոնավիրուսով վարակւածների վերջին երկու օրերի մահացածների քանակային տւեալները:

Գալով մեր՝ իրանահայ համայնքում տիրող իրավիճակին (զանց առած ընդհանուրի մասնիկը լինելու հանգամանքը), պէտք է ասել, որ համայնքի կարողականութիւնների համեմատ, փորձւում է անել պարտն ու պատշաճը նախ անձնական, ընտանեկան եւ սեփական քաղաքացիական հնարաւորութիւններով, ապաեւ՝ ազգային մարմինների ու կառոյցների միջոցով:

Անշուշտ, գնահատանքի արժանի քայլ է պատգամաւոր դոկտ. Խանլարեանի շրջագայութիւնը՝ հայկական քաղաքամասերում, որտեղ հայ քաղաքացիներին է հաղորդւում հոգեբարոյական խթան՝ վարակային ախտը դիմագրաւելու համար:

Նաեւ ողջունելի է ազգ. մարմինների՝ Թեմական խորհրդի ու Պատգ. ժողովի համատեղ աշխատանքները՝ նոյն նպատակով: Սակայն յոյժ անհրաժեշտ է (ինչպէս տւեալ հաղորդագրութիւնում է նշւել) ժամ առաջ գործնականացնել պատկան շտաբի գործունէութիւնը եւս, որտեղ նոյն Բժիշկների միութեան եւ «Ա. Աւետիսեան» բուժարանի համագործակցութեամբ կը գործի այսպէս ասած՝ թէժ գիծն ու մինչեւ իսկ շրջիկ բժշկութիւնը՝ նախնական քայլերը ձեռնարկելու համար:

Այլապէս՝ այն, ինչ մեզ, որպէս լրատւամիջոց հասանելի է դառնում, դա լոկ ասեկոսէների, շշուկների ու կասկածանքների վրայ հիմնւած տեղեկատւութիւնն է, որից անշուշտ՝ մենք խուսափելու ենք:

Ուստիեւ՝ ճշգրիտ լրատւութեան կենտրոն է կարող լինել նաեւ նոյն այդ կեանքի կոչւած շտաբը, որի մասնագիտական ու անաչառ գործունէութեան արդիւնքում թէ՛ հասարակայնութիւնը չի տրւելու խուճապային շշուկներին եւ թէ՛ հաւաստի լուրերը կօգնեն, որպէսզի կանխարգելման կարեւոր ու էական գործընթացները ճշգրտօրէն մատակարարւեն մեր յարգելի հասարակայնութեանը…:

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ

ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ