կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-09 09:51
Քաղաքական

Ծառուկյանի փեսան Կոտայքի մարզում կհամակարգի ՀՀԿ նախընտրական շտաբը. «Հայկական ժամանակ»

Ծառուկյանի փեսան Կոտայքի մարզում կհամակարգի ՀՀԿ նախընտրական շտաբը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում նախնական որոշում կա, որ Կոտայքի մարզում ՀՀԿ նախընտրական շտաբը համակարգի մարզպետ Կարապետ Գուլոյանը՝ Գագիկ Ծառուկյանի փեսան: ՀՀԿ կազմհանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը չբացառեց նման հավանականությունը: «Քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել, ամեն ինչ էլ հնարավոր է»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց Թադեւոսյանը:

Վերջինս նաեւ հավելեց, որ շտաբների ղեկավարների հարցն այսօր քննարկվելու է ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ: «Նիստից հետո, երբ պաշտոնական որոշում լինի, թե ովքեր են համակարգելու շտաբները, ձեզ կտեղեկացնենք»,- ասաց նա: Մեր տեղեկություններով՝ իշխանությունները Ծառուկյանի հետ նախընտրական համաձայնություն ունեն, որի դետալներից մեկն էլ այն է, որ Գուլոյանը շարունակելու է աշխատել մարզպետ, ձայն բերել այդ կուսակցությանը:

Հիշեցնենք, որ մինչ այդ խոսակցություններ կային, որ Կ. Գուլոյանն ընդգրկվելու է Ծառուկյանի դաշինքի ցուցակում: Իսկ ՀՀԿ-ն մտահոգություն չունի՞, որ Կ.Գուլոյանը Կոտայքում կարող է Ծառուկյանի շուրջ ձեւավորվող դաշինքի օգտին աշխատել:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում