կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-04 13:28
Քաղաքական

Պայքարելու ենք, նաև ծավալելու ենք փողոցային պայքար․ Ռոբերտ Քոչարյան

Իհարկե, պայքարելու ենք և պայքարում ենք, և այդ 1,5 տարին, կարծում եմ, բավականին իրատեսական է․ այսօր մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Պայքարելու ենք, նաև ծավալելու ենք փողոցային պայքար։ Բայց ամեն ինչ պետք  է հասունացնել, աշխատել նաև ժողովրդի հետ, աշխատել Հայաստանով մեկ։ Այո, պետք է փորձենք համոզել։ Դու չես կարող փողոցային պայքար ծավալել առանց ժողովրդի ակտիվ ներգրավման։ Այդ ակտիվ ներգրավվածությունը պետք է ապահովել նաև քարոզչական աշխատանքով՝ այդ նույն ժողովրդի հետ։ Ես երբ ասում եմ՝ փողոցային պայքար, դա չի նշանակում, որ Ռոբերտ Քոչարյանը հենց հիմա, մամուլի ասուլիսից հետո դուրս է գալու փողոց, դրոշը վերցնի և հայտարարի, որ հենց հիմա, մեկ ժամից հավաքվում ենք փողոցային պայքարի համար։ Սա մի պրոցես է, որը պետք է գեներացնենք։ Եթե չկարողանանք այդ պրոցեսը գեներացնել, ուրեմն նշանակում է կա՛մ ճիշտ բառապաշարը չենք գտել ժողովրդի հետ շփվելու, կա՛մ, այնուամենայնիվ, ժողովրդի մեծ մասն այս ամենը մարսել է, այո՛, կարող է նաև այդպես լինել։ Մեր նպատակն իշխանափոխությունն է, մեր նպատակն այս մարդկանց տուն կամ մի ուրիշ տեղ ուղարկելն է, և դրա համար մենք պայքարելու ենք մեր բոլոր հնարավորություններով։ Եվ շատ բնական է, որ ընտրություններից հետո որոշակի անկում է լինում թեժ իրավիճակից, հետո նոր պրոցես է սկսվում՝ այդ բողոքի գեներացման, մենք հիմա այդ փուլի մեջ ենք»,- ասաց նա։