Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ադրբեջանում մարտի 9-ին երեկոյան հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպքը. հայտնում է Yerkir.am-ը՝ Turan-ին հղումով:
Նշվում է՝ վարակակիրները 1966 և 1978 թվականներին ծնված Ադրբեջանի քաղաքացիներ են, որոնք վերադարձել են Իրանից:
Հիվանդները գտնվում են հիվանդանոցում և պահվում են հատուկ ռեժիմի տակ: Նրանց վիճակը այս պահին գնահատվում է կայուն:
Ի վերջո՝ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 11-ի: Վարակվածներից մեկի՝ 1938 թվականին ծնված քաղաքացու վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր:
Հիշեցնենք՝ դեռևս մարտի 6-ին հաղորդվել էր այն մասին, որ Ադրբեջանում կարանտինի մեջ է գտնվում մոտ 500 մարդ:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել դեռևս դեկտեմբերին:
Մարտի 10-ի ժամը 09.33-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 114.448 դեպք, որից 4026-ը՝ մահվան, և 64.156-ը՝ առողջացման:
Հիշեցնենք՝ Եվրոպայում ավելի քան 9000 հայտաբերված վարակակիր կա, որից 2/3-ը բաժին է ընկնում Իտալիային, վարակման ավելի քան 700-ական դեպքեր են գրանցվել Ֆրանսիայում և Գերմանիայում։ Առաջին անգամ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Մոլդովայում։
Հայաստանում այս պահին կորոնավիրուսի հաստատված 1 դեպք կա: Տղամարդը Երևան էր ժամանել Թեհրանից: Այս պահին նա և օդանավում եղած մնացյալ 30 անձինք գտնվում են կարանտինում՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրում: Նրանք իրենց լավ են զգում: