|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Վրաստանում կորոնավիրուսով վարակման ևս 3 դեպք է գրանցվել. գրում է Նովոստի Գրուզիան՝ մանրամասնելով, որ այսպիսով Վրաստանում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 43-ի. հայտնում է Yerkir.am-ը։
Նշվում է՝ երկրում վարակման առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին Վրաստանի քաղաքացու մոտ, ով վերադարձել էր Իրանից:
Մարտի 20-ի տվյալներով՝ կարանտինի մեջ է գտնվում 1574 մարդ, բժիշկների վերահսկողության տակ՝ 275 մարդ:
Հիշեցնենք՝ մարտի 18-ից Վրաստանը երկու շաբաթով փակել էր արտասահմանցիների համար իր սահմանները: Միևնույն ժամանակ փակվել են բոլոր կրթական հաստատությունները, չեղարկվել են զվարճանքի ու սպորտային միջոցառումները:
Ինչ վերաբերում է պետական գերատեսչություններին՝ ապա դրանք աշխատում են հեռահար ռեժիմով:
Եկեղեցիները ախտահանվում են:
Վրացական իշխանությունների որոշմամբ՝ մարտի 20-ից արգելվել է բոլոր առեւտրային օբյեկտների աշխատանքը, բացի՝ մթերային խանութներից, դեղատներից, բենզալցակայաններից, փոստային բաժանմունքներից ու բանկերից: