Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 6-ի. հայտնում է Yerkir.am-ը՝ ՌԻԱ «Նովոստի»-ին հղումով:
Նշվում է՝ ավելի վաղ հաղորդվել էր վարակման 3 դեպքի մասին, վարակվածներից մեկը Ռուսաստանի քաղաքացի է:
«Իրանից վերադարձած 3 անձի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նրանցից մեկը Գերմանիայի, երկուսը Ադրբեջանի քաղաքացիներ են:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել դեռևս դեկտեմբերին:
Մարտի 5-ի ժամը 11.53-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 95.425 դեպք, որից 3286-ը՝ մահվան, և 53.398-ը՝ առողջացման:
Հայաստանում այս պահին կորոնավիրուսի հաստատված 1 դեպք կա: Տղամարդը Երևան էր ժամանել Թեհրանից: Այս պահին նա և օդանավում եղած մնացյալ 30 անձինք գտնվում են կարանտինում՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրում: Նրանք իրենց լավ են զգում: