Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չինաստանում կորոնավիրուսից բուժվածների թիվը հասել է 3996-ի, վարակվածների գրանցված թիվը 42 638 է, զոհերի թիվը հասել է 1016-ի. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության հարցերով պետական հանձնաժողովի հայտարարությանը հղումով:
Ավելի վաղ հաղորդվել էր 40.100 հիվանդի և 908 մահացածի մասին:
«Փետրվարի 10-ի կեսգիշերի դրությամբ առողջապահության հարցերով պետական հանձնաժողովը 31 նահանգներից ստացել է 42 638 վարակված մարդու մասին տեղեկատվություն, որոնցից 37 626-ը ներկայում հիվանդ է (7333 մարդ գտնվում է ծանր վիճակում), 3996 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից, 1016-ը մահացել է»,- նշված է պետական հանձնաժողովի հայտարարության մեջ:
Հոնկոնգում գրանցվել է վարակի 42 դեպք, որից 1 մարդ մահացել է, Մակաոյում հիվանդների թիվը 10-ն է, որից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից, Թայվանում վարակվածների թիվը 18-ն է, որոնցից մեկը կրկին դուրս է գրվել հիվանդանոցից:
Այս պահի դրությամբ վարակվածների հետ շփման մեջ գտնված 187.7 հազար մարդ գտնվում է հսկողության ներքո:
Վերջին օրվա ընթացքում գրանցվել է վարակի 2478 նոր դեպք, հիվանդանոցներից դուրս է գրվել 716 մարդ, մահացել է 108 մարդ, իսկ ծանր վիճակում գտնվող հիվանդների թիվն աճել է 849-ով:
Հիշեցնենք, որ Չինաստանի իշխանություններն նոր տեսակի անհայտ ծագման վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեռևս դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
Վիրուսը մեծ խուճապ է առաջացրել ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում: Չինաստանի սահմաններից դուրս ևս վարակման դեպքեր են արձանագրվել՝ որոշ դեպքերում հանգեցնելով մահվան: