Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ առողջապահության նախարարությունն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղեկացրել է՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 64-ի. հայտնում է Yerkir.am-ը:
Հայտարարությունում նշվում է.
«Մարտի 17-ին, ժամը 12:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 12 դեպք, որոնցից 6-ը փոխկապակցված է Էջմիածնի դեպքի հետ, իսկ մյուս 6-ը` արտադրամասի: Վերջիններս ի սկզբանե եղել են մեկուսացված:
Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 64 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացել է:
Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`
✅Խուսափե'լ շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործե'լ անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ)
✅Հաճախակի լվանալ ձեռքերը` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո
✅Գրիպանման երևույթների առկայության դեպքում, չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմե'լ բժշկի:
✅Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով»: