|
Փոխարժեքներ
27 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.07 |
| EUR | ⚊ | € 441.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.855 |
| GBP | ⚊ | £ 503.97 |
| GEL | ⚊ | ₾ 141.14 |
Բյուրեղավան համայնքի քաղաքային պոլիկլինիկայի նախկին տնօրեն Արմեն Մոսիկյանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից արդարացվել է նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով հափշտակության կատարելու համար առաջադրված մեղադրանքում: Մոսկիյան շահերի պաշտպան «Էյջվիէյջ» փաստաբանական գրասենյակի տնօրեն Վահան Հովհաննիսյանը հայտնում է, որ,- «Դատարանը ճանաչել է և հռչակել է վերջինիս անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 179 րդ հոդվածի 1-րդ 2-րդ և 3-րդ կետրով առաջադրված մեղադրանքում:
Նշենք, որ Արմեն Մոսիկյանին՝ Բյուրեղավան համայնքի քաղաքային պոլիկլինիկայի նախկին տնօրենի, և նույն պոլիկլինիկայի էնդոկրինոլոգ բուժքույրի վերաբերյալ քննվող քրեական գործը դատարանում քննվում էր արդեն երկու տարի։
Ըստ նախաքննական մարմնի՝ բուժքույր Մարինե Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել պոլիկլինիկայի նախկին տնօրեն Արմեն Մոսիկյանի հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով հափշտակության կատարելու համար։ Պոլիկլինիկայի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։